• Հայերեն
  • English
  • Русский
  • ქართული
Ջավախք Մեդիա / Հայերեն մայր տարբերակ

Մարտ 29, 2017

Տարածաշրջան

[Tag: Տարածաշրջան + RSS]

Թուրքական սրճարաններն ու ռեստորաններն Ախալցխայում աճում են սնկի պես

Փետրվար 26, 2017

Ընդամենը մեկ տարվա մեջ երբեմն հայերով մեծամասնություն կազմող Ախալցխա քաղաքում սնկի պես աճել են թուրքական սրճարանները եւ ռեստորանները: Նման ռեստորաններից ու սրճարաններից շատերում հայերի եւ վրացիների համար մուտքը արգելված է: Քաղաքում վաղուց ինչ գործում են բազմաթիվ հասարակաց տներ, որոնք սպասարկում են թուրքերին: Քաղաքի միայն Ռուսթավելու փողոցի վրա ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ կարելի է տեսնել […]

Կարդալ մնացածը »

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Թիֆլիսի «Հայարտուն» կենտրոնում

Փետրվար 24, 2017

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստանում երկօրյա այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում  Թիֆլիսում գործող «Հայարտուն» կենտրոնում: Բացելով հանդիպումը Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշեց Մայր Հայրենիքի հետ Վրաստանի հայության կապվածության փաստը: Դա էր հավաստում նաեւ հանդիպմանը Ջավախքի ղեկավար կազմի մասնակցությունը: Բացի Ջավախքից (Աալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա, Ծալկա, Ասպինձա) ներկա էին հայության ներկայացուցիչներ նաեւ Քվեմո […]

Կարդալ մնացածը »

Ոչ մի հայ իրավունք չունի նպաստելու Ջավախքի թուրքացմանը.Վահագն Չախալյան

Փետրվար 11, 2017

Սիրելի՛ ջավախահայություն, հայրենաբնակ և աշխարահասփյուռ քույրեր և եղբայրներ։ Տագնապիս, անհանգստությանս և ձեզ դիմելու պատճառը Սահակաշվիլու կողմից հիմք դրված և Աքթաշ –Կարծախ մաքսակետի շահագործմամբ ակտիվության նոր` առավել վտանգավոր մակարդակի բարձրացված գործընթացն է, որը մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել «պանթուրքիստական երազանք»-ի կյանքի կոչման գործընթաց… Սիրելի՛ ջավախահայեր, Սահակաշվիլու բռնապետության տարիներին մեր՝ ջավախահայության պայքարը, ընթանում էր «Հանուն Ջավախքի հայապահպանման» […]

Կարդալ մնացածը »

Ինչու՞ ստեղծվեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը

Փետրվար 10, 2017

Դեռ 10 տարի առաջ Սամցխե-Ջավախքը ապրում էր տեղեկատվական ծարավի պայմաններում: Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունների մասին մարդիկ լսում էին շաբաթներ ու անգամ ամիսներ անց: Այդ իրողության պայմաններում 2008թ. ստեղծվեց  Ախալցխա քաղաքի միակ լրատվամիջոցը akhaltskha.net-ը: Կայքը սկզբնական շրջանում գործում եր սիրողական մակարդակով, որին մասնագիտական օգնություն էին ցուցաբերում Հայաստանում աշխատող ծնունդով ջավախքցի լրագրողները եւ բլոգերները:  Տարիներ անց կայքի […]

Կարդալ մնացածը »

Շիրակ Թորոսյանի ելույթը Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների համաժողովում

Փետրվար 9, 2017

Հարգարժան մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ հրավերի համար: Ուրախ եմ ձեզ ողջունել այս կարևոր միջոցառման շրջանակներում: Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների այս համաժողովը ևս մեկ անգամ փաստում է, որ ոչինչ չի մոռացվել և անգամ 100-ամյա ժամանակաշրջանը ի զորու չէ մոռացնել այն ցավն ու կսկիծը, որ ապրել են մեր պապերը Օսմանական կայսրության ոճրագործ քաղաքականութան հետևանքով: […]

Կարդալ մնացածը »

Եվրոպան բացեց իր դռները Վրաստանի համար

Փետրվար 3, 2017

Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում այսօր՝ փետրվարի 2-ին, քվեարկությամբ հավանության է արժանացել Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան տարածքում ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը: Եվրոպական Խորհրդարանի նիստի ներկա 647 պատգամավորներից 553 պատգամավոր քվեարկել է կող, 66 դեմ և 28 ձեռնպահ: Վրաստանի քաղաքացիները համար վիզայի ազատականացման վերջնական կիրարկումը տեղի կունենա տեխնիկական և ընթացակարգային գործընթացները ավարտելուց հետո միայան, որոնք կարող […]

Կարդալ մնացածը »

Հայաստանի և Վրաստանի պետականությունները նման են երեքոտնուկի, երկու տարբեր աթոռների, որոնց երրորդ ոտքն ընդհանուր է, այդ երրորդ ոտքը Ջավախքն է

Հունվար 4, 2017

-2016-ն ինչո՞վ առանձնացավ Ջավախքի և ջավաքահայերի համար: -2016 թվականը նահանջի տարի էր: Ջավախքահայությունը կոնկրետ ձեռքբերումներ չի ունեցել: Ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել այն, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները Ջավախքում խաղաղ մթնոլորտում անցան: Ջավախքահայությունը սովորում է քիչ թե շատ ավելի քաղաքակիրթ ձևով անցկացնել ընտրությունները: Ես միշտ ցավալի եմ տանում, երբ նախընտրական շրջանը լարված է անցնում, և նախընտրական […]

Կարդալ մնացածը »

Վրաստանի եւ Գազպրոմի բանակցություններն անհաջողությամբ են ավարտվել

Դեկտեմբեր 17, 2016

Վիեննայում անարդյունք են ավարտվել Վրաստանի եւ Ռուսաստանի գազային ընկերության՝ Գազպրոմի միջեւ բանակցությունները: Դրանք նվիրված էին 2017 թվականի ընթացքում Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազի դիմաց Վրաստանի ստանալիք փոխհատուցման ձեւին եւ չափին: Մինչ այժմ Վրաստանը որպես փոխհատուցում ամեն տարի ստանում էր մատակարարվող գազի  10%-ը: Սակայն այս տարի Գազպրոմն առաջարկում է տրանզիտի համար վճարել ոչ թէ գազով, այլ […]

Կարդալ մնացածը »

Նինոծմինդա-Ախալքալաք երկաթուղային ճանապարհահատվածում շոգեքարշ է հրդեհվել

Դեկտեմբեր 3, 2016

Կառուցվող Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու վրա վթար է տեղի ունեցել: Երկաթուղու Նինոծմինդա-Ախալքալաք հատվածում, որը կառուցվել է դեռ սովետական ժամանակներում, եւ այժմ վերանորոգվել է որպես Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի նախագծի մաս, հրդեհվել է մի շոգեքարշ: Վթարը տեղի է ունեցել մարտկոցների կարճ միացման պատճառով: Հրշեջ մեքենաները հասել են դեպքի վայր եւ այժմ աշխատում են տեղայնացնել հրդեհը: Շմոլ գազից մեկ անձի ինքնազգացողությունը վատացել […]

Կարդալ մնացածը »

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ

Նոյեմբեր 23, 2016

Հայկական ազգային հոգեբանությունը ունի, ինչպես շատ դրական դիմագծեր, այնպես էլ բացասական: Այդպես է գրեթե բոլոր հին ազգերի մոտ եւ բացառություն չեն նաեւ վրացինեըը: Խոսել միայն դրականից եւ զբաղվել ինքնագովեստով վայել չէ ցանկացած հասուն ու գրագետ մարդու, ինչը նույնն է ազգերի ու ժողովուրդների պարագայում նույնպես: Սակայն քննադատությունները անպայման օբյեկտիվ պիտի լինեն ու չափ ու սահման ունենան, […]

Կարդալ մնացածը »

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԱԽԱԼՑԽԱՅԻՑ

Հոկտեմբեր 9, 2016

Ախալցխայի շրջանի 22 ընտրատեղամասերից 13-ում հաղթել է «Ազգային շարժում» կուսակցության թեկնածու Վաժա Չիտաշվիլին: Իսկ Գիորգի Կոպաձեն «Վրացական երազանք»-ից միայն 9 ընտրատեղամասում է ունեցել առավելություն: Ստացած ձայների քանակը միայն շրջանի ընտրատեղամասերում բաժանվել են հետևյալ ձևի՝ 5348 ձայն Վաժա Չիտաշվիլին է ստացել, իսկ Գիորգի Կոպաձեն միայն 4640 ձայն: Ախալցխայի քաղաքապետի ընտրությունները տեղի ունեցան 13 ընտրատեղամասերում, որոնցից 11-ում […]

Կարդալ մնացածը »

IRI-Ի ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 7, 2016

Հոկտեմեբերի 7-ին Ախալցխայում տեղի ունեցավ հանդիպում IRI կարճաժամկետ դիտորդական առաքելության անդամներ ՝Մեծ Բրիտանիայի պատգամավոր Գրեհեմ Իվանսի, Ուկրայինայի IRI կազմակերպության տնօրեն Մայքլ Դրաքմենի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի միջեւ: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում նախընտրական գործընթացին եւ ազգային փոքրամասնության խնդիրներին: Մայքլ Դրաքմենի խոսքերով՝ նրանց հետաքրքիր են բոլոր խնդիրները, որոնց կարիքն ունի բարձրաձայնել […]

Կարդալ մնացածը »

ԱՆՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԸ ՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ ԴԱՌՆԱԼ

Սեպտեմբեր 25, 2016

Ախալցխան հին ժամանակներից հայտնի է որպես արվեստների եւ արհեստների երկիր: Այն հայտնի է նաեւ որպես շատ հայ մեծերի հայրենիք: Աշխարհի ամենահայտնի հայերի Շառլ Ազնավուրի եւ չորս ժամով Հռոմի պապ դարձած Կարդինալ Աղաջանյանի նախնիները եւս Ախալցխայից են եղել: Այս անունները կարելի է դեռ երկար թվարկել, սակայն բավարարվենք դեռ դրանով: Ախալցխան ժամանակին անվանել են «Քիչիկ Ստամբուլ» իր […]

Կարդալ մնացածը »

ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ ԱՍԱԾՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԵՍ ՀԱՄՈԶՎՈՒՄ ՈՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ

Սեպտեմբեր 23, 2016

Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 19-ին Ախալցխայում տեղի ունեցած ուղիղ եթերի ժամանակ պատասխանում էր Սամցխե-Ջավախքի լրագրողների հարցերին: Սամցխե-Ջավախքի հայ հասարակությանը հուզող հիմնական հարցը ուղղված Բիձինա Իվանիշվիլուն Jnews.ge-ին էր. «2012 թ.-ին, երբ Դուք Ախալքալաքում էիք, դուք խոստացել էիք, որ կվավերացվի «Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիան», ըստ որի հայոց լեզուն կունենար տարածաշրջանային լեզվի կարգավիճակ»: Բիձինա Իվանիշվիլու պատասխանը հետեւյալն էր. «Ախալքալաքում […]

Կարդալ մնացածը »

Սամցխե-Ջավախքի հայաբնակ գյուղը` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից 10 տարի անց

Օգոստոս 16, 2016

Երբ սկսվեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Թբիլիսիի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան նավահանգիստ Ջեյհանին միացնող նավթամուղի շինարարությունը և պարզ դարձավ, որ նավթամուղն անցնելու է Սամցխե-Ջավախքի Մոլիթ գյուղի հողատարածքներով, տեղացիներն ուրախացան։ Կասպից և Միջերկրական ծովերը միացնող 1768 կմ երկարությամբ խողովակաշարի շուրջ  2 կմ հատվածն էլ Մոլիթի վարչական տարածքով պետք է անցներ, ինչի համար գյուղացիներին փոխհատուցումներ խոստացան։ Մոլիթցիներն էլ որոշեցին, […]

Կարդալ մնացածը »




Ջավախքի լրահոս


«Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները եւ հակամարտությունները Հարավային Կովկասում» թեմայով հանդիպում Ախալցխայում

Մարտ 26, 2017

«Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները եւ հակամարտությունները Հարավային Կովկասում» թեմայով հանդիպում տեղի ունեցավ մարտի 25-ին Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում: Կլոր սեղանի շուրջ հավաքվածները զրուցեցին Հարավային կովկասում սառեցված հակամարտությունների թեմայի շուրջ: Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հանդիպման հատուկ հյուրն էր Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախկին նախարար, քաղաքագետ Պաատա Զաքարեաշվիլիի, ով զրուցեց ներկա և հնարավոր կոնֆլիկտների […]

Կարդալ մնացածը »

Գաթայի փառատոն. ուխտագնացություն դեպի Ջավախք

Մարտ 25, 2017

2017թ.-ի մարտի 22-ին՝ Միջինքի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշվեց արդեն ավանդական դարձած գաթայի փառատոնը, ինչի կապակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Ջավախք շուրջ 50 երիտասարդների համար` Երևանից և Գյումրիից: Ուխտագնացների թվում էին լրագրողներ, հյուրեր ՀՀ սփյուռքի նախարարությունից, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եվ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, «Խնուս» մշակութային հիմնադրամից, Շիրակի Մ. Նալբանդյանի […]

Կարդալ մնացածը »

Թուրքիայի դեսպանը այցելեց Ախալցխա

Մարտ 24, 2017

Նախօրեին Թուրքիայի դեսպանի այցը Ախալցխայում սկսվեց Սամցե-Ջավախքի համալսարանից: Ռեկտոր Մերաբ Բերիձեն թուրքական պատվիրակությանը հետ համալսարանում զրուցեց թուրքագետների  գիտական աշխատանքների մասին: Նրա խոսքերով, իրենց  կրթական հաստատությունը  թուրք  գրողների   ստեղծագործությունները գրեթե ամեն ամիս հրատարակում է:  Թուրքիայի դեսպան Զեքի Լեւենտ Գիումռուքչուն  Ախալցխայի համալսարանում հանդիպեց Ադրբեջանից եկած ուսանողների հետ, որոնց թիվը համալսարանում հասնում է մի քանի տասնյակի: «Այսօրվա իմ […]

Կարդալ մնացածը »

Հայտարարություն. Հայկ Դեմոյանից պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել ջավախահայությունից

Մարտ 23, 2017

Օրերս առցանց մամուլում հրապարակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժ.պ. Հայկ Դեմոյանի հարցազրույցը, որը հերթական անգամ դուրս եկավ գիտական բանավեճի շրջանակներից (թեև, վաղուց հետևելով Հ. Դեմոյանի՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և վերջինիս տնօրենի հասցեին հրապարակած անանուն նյութերին և հրապարակումներին, խիստ հեռու ենք դրանք գիտական բանավեճ որակելու մտքից)։ Հարցազրույցից հասկացանք, որ Հ. Դեմոյանը գրախոսություն է գրել  «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի վերաբերյալ։ […]

Կարդալ մնացածը »

«Հայկական գաթայի» փառատոն Ախալքալաքում

Մարտ 23, 2017

Արդեն 6-րդ անգամ «Հայկական Գաթա» փառատոնն այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։ Մի քանի տարի առաջ ձեռնարկված գեղեցիկ նախաձեռնությունը վերածվեց սպասված ավանդույթ…ի: Այս տարի ևս տանտիկինները որոշել էին բոլորին զարմացնել տարատեսակ գաթաների գեղեցկությամբ ու հմայքով։ Նախ, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու մասնակցությամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի լրահոս »

Ջավախքի օրացույց

Apr
24
Երկ
2017
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Ուրբ
2017
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Կիր
2017
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երկ
2018
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Շաբ
2018
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Երք
2018
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Շաբ
2018
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երկ
2018
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երք
2019
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Կիր
2019
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]

Պիտակներ