• Հայերեն
  • English
  • Русский
  • ქართული
Ջավախք Մեդիա / Հայերեն մայր տարբերակ

Մայիս 27, 2017

Հայաստան

[Tag: Հայաստան + RSS]

Ջավախքում սովորող հայ երիտասարդները պետք է իրենց կարիերան եւ ապագան Վրաստանում տեսնեն, որպեսզի վերադառնան Ջավախք եւ ոտքի կանգնեցնեն Ջավախքը. Լեւոն Մկրտչյան

Մայիս 24, 2017

Ջավախքի դպրոցներում, բացի դասարգրքերի խնդրից, կա ուսուցչական կազմի ծերացման խնդիր: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով Ջավախքի դպրոցներում Հայոց լեզվի եւ Հայ գրականության դասագրքերի խնդրին վերաբերող հարցին: «Ջավախքի դպրոցներում առկա Հայոց լեզվի եւ Հայ գրականության դասագրքերի խնդիրը լուծվելու է, Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորությունները կկատարի: Սակայն, բացի […]

Կարդալ մնացածը »

Վրաստանի եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարների հայտարարությունների շուրջ

Մայիս 18, 2017

Երեւանում Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի եւ  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպման ընթացքում արված հայտարարությունները մեծ արձագանք են ունեցել: Մասնավորապես, Արմեն Ավետիսյանի բլոգում կարդում ենք. Վերջին 15 տարավ ընթացքում առաջին անգամ Վրաստանի ԿԳ նախարարը Երևանում իր հայ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հաստակ, առանց ենթատեքստային նախադասությունների հայտարարեց, որ Հայաստանի և […]

Կարդալ մնացածը »

Վրաստանի ԿԳ նախարար. «Առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը»

Մայիս 18, 2017

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները: ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի երիտասարդությունը իր հարգանքի տուրքը մատուցեց Եռաբլուրում

Մայիս 9, 2017

Մայիսի 9-ի Եռատոնը բացառիկ դեր ունի ժամանակակից Հայ աշխարհհայեցողության ձեւավորման մեջ, եւ ամեն մի հայ Աշխարհի յուրաքանչյուր անկյունում հատուկ վերաբերմունք ունի այդ օրվա նկատմամբ: Այսօր Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ են անցկացվում նաեւ Ջավախքում: Իսկ Երեւանում «Ջավախք» ուսանողական միության նախաձեռնությամբ կազմակերպվեց երթ դեպի Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան հերոսամարտի և 25 տարի առաջ Շուշիի ազատագրման […]

Կարդալ մնացածը »

Երկքաղաքացիությունը այլեւս չի արգելվի Վրաստանում

Մայիս 6, 2017

Վրաստանի խորհրդարանը իր աշնանային նստաշրջանում քննարկելու և քվեարկելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ի թիվս բազմաթիվ փոփոխությունների Մայր օրենքում կա ևս մեկ նոր դրույթ, որը շատ կարևոր է ջավախքցիների և Վրաստանի այլ շրջաններում ապրող հայերի համար, խոսքը վերաբերում է երկքաղաքացիության ինստիտուտի ներդրմանը: Ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի այլևս չկա որևէ սահմանափակում, ըստ որի Վրաստանի քաղաքացիները չեն կարող […]

Կարդալ մնացածը »

Մայիսի 1-ը ջավախքցի ուսանողների հերթական հանդիպման առիթ

Մայիս 4, 2017

Մայիսմեկյան աշխատավորների տոնը առիթ դարձավ ջավախքի երիտասարդների հերթական համախմբան համար: Մի խումբ ուսանողներ, ՋՈՒՄ -ի կողմից կազմակերպած քայլերթը սկսեցին Ազատության հրապարակից հասնելով մինչև «Անգլիական» այգի: Ջավախքցի երիտասարդների մոտ գեղեցիկ ավանդույթ է դարձել ոչ աշխատանքային օրերը օգտակար օգտագործելը: Այսօր էլ այդ ավանդույթը պահպանելով նրանք անմոռանալի օր անցկացրին: Մի քանի ժամ տևած բացօթյա հանգիստը հիանալի առիթ էր […]

Կարդալ մնացածը »

Հայաստանի հանրային ռադիոն հրապարակել է ջավախահայերի երթը պատկերող լուսանկարներ

Ապրիլ 24, 2017

Երեկ երեկոյան, ապրիլի 24-ի նախօրեին Երեւանում տեղի ունեցավ ջավախահայ երիտասարդության ջահերով երթը ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Միջոցառումը լավ էր կազմակերպված, եւ իր մասսայականության շնորհիվ չի վրիպել երեւանյան լրատվամիջոցների ուշադրությունից: Մասնավորապես Հայաստանի հանրային ռադիոն հրապարակել է երթի լուսանկարները իր կայքում: Լուսանկարներում պատկերված են երթի մասնակիցները Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա շարժվելիս: Երթը կազմակերպվել է «Ջավախք» […]

Կարդալ մնացածը »

Ջավախահայ երիտասարդության ջահերթը ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

Ապրիլ 24, 2017

Այս պահին ընթանում է ջավախահայ երիտասարդության ջահերթը նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես ամեն տարի, այս Ապրիլին եւս Երեւանի ջավախահայ ուսանողությունը եւ երիտասարդությունը ջահերթով է նշում Ապրիլյան Եղեռնի տարելիցը: Ջահերթի մասնակիցները երթը սկսեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից դեպի Երեւանի Ազատության հրապարակ, որտեղ նրանց միացան երթի մյուս մասնակիցները: Այնուհետեւ ջահերթը շարժվեց Մաշտոցի, Բաղրամյան, Կիեւյան փողոցներով եւ […]

Կարդալ մնացածը »

Ջավախահայ ուսանողության ջահերով երթը կսկսվեի ապրիլի 23-ին ժամը 19:30-ին Ազատության հրապարակից

Ապրիլ 20, 2017

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթն այս տարի տեղի կունենա ապրիլի 23-ին և կմեկնարկի Ազատության հրապարակից։ «Ջավախք» ուսանողական միությունը իր ակտիվի հետ միասին հավաքվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ ապրիլի 23-ին ժամը 18:00, որից հետո կմիանա Ազատության հրապարակում հավաքված երթի մասնակիցներին: Իսկ երթի մեկնարկը կլինի ժամը 19:30-ին Ազատության հրապարակից, որը կանցնի Բաղրամյան, Կիևյան փողոցներով […]

Կարդալ մնացածը »

Ջավախքցիները այցելել են Արեւմտյան Հայաստան

Ապրիլ 15, 2017

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի հասարակությունը, համախմբվելով Մոսկվայից և գյուղից, կատարել են շատ ողջունելի հայրենասիրական քայլ. նրանք այցելել են Արևմտյան Հայաստանի պատմական նշանակություն ունեցող մի շարք հայտնի վայրեր, ծանոթացել են պատմական հայրենիքին։ Եղել են նաև Էրզրումի նահանգի Օրթիզ գյուղում, որտեղից գաղթել են Բուռնաշեթի նախնիները։ Եղել են Վանա լճում, համտեսել լճի տառեխ ձուկը։ Այցելել են Ախթամար կղզի […]

Կարդալ մնացածը »

Ջավախքը դարձնել հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն

Ապրիլ 11, 2017

Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է։ Վերջինս փիլիսոփայական կատեգորիա չէ, այլ ենթադրում է կոնկրետ գործողություններ։ Գործոն նշանակում է մի հարթակ, որտեղ խաչվելու են հայկական և վրացական տարբեր նախաձեռնությունները , սկսած բիզնեսից վերջացրած մշակույթով, որը դառնալու է պրոդուկտ և նպաստելու է ջավախքի տնտեսական զարգացմանը, հայապահպանությանն ու հայ վրացական […]

Կարդալ մնացածը »

Վիրքի թրքացումը սարերու ետին չէ. Սեւակ Արծրունի

Ապրիլ 10, 2017

Այսօր՝ 10 ապրիլին Ախալցխա կը վերադառնայ քաղաքապետ Վլատիմիր Զետկինիձէի գլխաւորած պատուիրակութիւնը, որ 6 ապրիլէն կը գտնուէր Ատրպէյճանի մայրաքաղաք, մասնակցելու Պաքուի մէջ իրականացուած 16-րդ միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսին: Երկու շաբաթ առաջ Ախալցխա այցելած էր Թուրքիոյ դեսպան Զէքի Լեւենթ Կիումրուքճուն: Դեսպանի այցը Ախալցխայի մէջ սկսած էր Սամցէ-Ջաւախքի համալսարանէն եւ այդ առթիւ տեղեկացանք, որ այսօրուայ դրութեամբ համալսարանի մէջ թրքերէն […]

Կարդալ մնացածը »

Վաղվա Հայաստանը

Մարտ 30, 2017

«Կեցցե այն Հայաստանը որ վաղն է գալու». Ազգային հերոս ՄովսեսԳորգիսյան Ընդամենը 100 տարի առաջ մեր հայրենապաշտ հայրերը երազում էին փշրել ժողովրդի միջից դարերով ոսկրացած  հպատակության հոգեբանությունը եւ նոր հայի տեսակով կերտել ազատ, անկախ ու պատմական սահմանները վերականգնած Հայաստան: 1918թ. վերջապես նրանց երազանքը մասամբ իրականություն դարձավ եւ մենք ունեցանք անկախ հայրենիքի փոքրիկ հողակտոր, որը մեծ հույս […]

Կարդալ մնացածը »

Հայտարարություն. Հայկ Դեմոյանից պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել ջավախահայությունից

Մարտ 23, 2017

Օրերս առցանց մամուլում հրապարակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժ.պ. Հայկ Դեմոյանի հարցազրույցը, որը հերթական անգամ դուրս եկավ գիտական բանավեճի շրջանակներից (թեև, վաղուց հետևելով Հ. Դեմոյանի՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և վերջինիս տնօրենի հասցեին հրապարակած անանուն նյութերին և հրապարակումներին, խիստ հեռու ենք դրանք գիտական բանավեճ որակելու մտքից)։ Հարցազրույցից հասկացանք, որ Հ. Դեմոյանը գրախոսություն է գրել  «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի վերաբերյալ։ […]

Կարդալ մնացածը »

«Ջավախք» հայրենակցական միության եւ «Ջավախք» բարեգործական հիմնադրամի համատեղ հայտարարությունը

Մարտ 16, 2017

Տարիներ առաջ «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը հարց էր բարձրացրել ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի առջև հայոց պատմության Ջավախքին առնչվող հատվածը պատշաճ ձևով և չափով ներկայացնելու համար: Քանզի այն գրեթե լուսաբանված չէր, որից էապես տուժում էր հայ ժողովրդի մի ստվար հատվածի պատմական կենսագրությունը: Ջավախքի պատմության ուսումնասիրությունը ոչ միայն կարևոր է զուտ պատմագիտության տեսանկյունից, այլև խիստ անհրաժեշտ […]

Կարդալ մնացածը »




Ջավախքի լրահոս


Մեկնարկել են Ջիվանու տուն-թանգարանի հուշային (մեմորիալ) հատվածի վերականգնման աշխատանքները

Մայիս 27, 2017

Մայիսի 23-ին աշխատանքային այցով գ. Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճա…րտարապետ Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի և Հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող Արգամ Երանոսյանը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Վարդերեսյանի ուղեկցությամբ: Առաջիկայում պլանավորված են տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքներ, մասնավորապես` hողի շերտերի հեռացում և փտած գերանների փոխարինում […]

Կարդալ մնացածը »

Վրաստանի Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Ախալցխայում

Մայիս 26, 2017

Ախալցխայում Վրաստանի Անկախության  26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները սկսվեցին մարտական տեխնիկայի ցուցահանդեսից: Այն մեկնարկեց առավոտյան ժամը 8:00-ից եւ տևեց  մինչև երեկոյան 17:00-ն: Ռաբաթիի բերդի տարածքում ներկայացված էր տեղի նկարիչների, արհեստագործների եւ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդեսը: Տոնի առիթով տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Երազում կորցրած գլխարկի պատմություն» ներկայացումը: Անցկացվեցին մրցումներ տարբեր մարզաձեւերում այդ թվում ըմբշամարտ, շախմատ, նարդի […]

Կարդալ մնացածը »

Այսօր Վրաստանի անկախության օրն է

Մայիս 26, 2017

Այսօր Վրաստանի Անկախության օրն է: Վրաստանում Անկախության օրը նշվում է ամեն տարի մայիսի 26-ին ի նշան ռուսական կայսրությունից (1918թ.) և Սովետական Միության տիրապետությունից անկախանալու: Չնայած Սովետական Միությունից երկիրը անկախացել են 1991թ.-ի ապրիլի 9-ին, այնուամենայնիվ Վրաստանի Անկախության օրը՝ որպես պետական տոն, նշում են մայիսի 26-ին: Անկախության օրը երկրի համար ամենակարևոր տոներից մեկն է սկսած 1918թ.-ից: Հայաստանը Առաջի հանրապետության օրը […]

Կարդալ մնացածը »

Համբարձման տոնը Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցում

Մայիս 26, 2017

Այս տարի Համբարձման տոնը մայիսի 25-ին է։ Այսօր Գումբուրդոյի նորաօծ Սուրբ Խաչ եկեղեցում, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, մատուցվեց Համբարձման Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը։ Հընթացս Սուրբ Պատարագի՝ Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, […]

Կարդալ մնացածը »

«Սաակաշվիլու եփած բորշը թուրքերը պարտադրում են, որ միշտ մնա կրակի վրա»

Մայիս 25, 2017

Թուրքիան ու Ադրբեջանը «գրոհել» են Վրաստանի վրա։ Մայիսի 22-ից գրեթե միաժամանակ Վրաստանում են գտնվում Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունն ու պաշտոնական այցով ժամանած Թուրքիայի վարչապետը։ Երեք երկրների ՊՆ նախարարները հայտարարել են, որ հունիսին տեղի են ունենալու համատեղ զորավարժություններ, որին մասնակցելու են հատուկ ստորաբաժանումները։ Իրենց կեղտոտ պլանների մեջ Վրաստանին ներքաշելու համար այս տանդեմը դրսևորում է էշի համառություն։ Այն […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի լրահոս »

Ջավախքի օրացույց

May
28
Կիր
2017
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երկ
2018
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Շաբ
2018
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Երք
2018
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Շաբ
2018
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երկ
2018
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երք
2019
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Կիր
2019
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Չոր
2019
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Կիր
2019
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]

Պիտակներ