• Հայերեն
  • English
  • Русский
  • ქართული
Ջավախք Մեդիա / Հայերեն մայր տարբերակ

Հունիս 25, 2017

Տերյանը՝ նորովի. բացահայտումներ և գաղտնիքներ

Մայիս 7, 2017

Մայիսի 4-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ հետաքրքիր և բազմաբովանդակ հանդիպում Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ:

Վահան Տերյանի գործունեության և ստեղծագործության մասին ընթերցողը մինչ օրս պատկերացում է ունեցել հիմք ընդունելով իրեն հասած ստեղծագործություններն ու տերյանագետների կողմից ներկայացրած կերպարը: Մինչդեռ Վահան Տերյանի՝ հայ ժողովրդի ազգ դառնալու և հայ գրականությունը գրական հայերենի շուրջ զարգացնելու գործում ունեցած կարևոր ներդրման մասին շատերը լռում են:

Հայաստանը երկար ժամանակ զուրկ է եղել պետականությունից, իսկ եկեղեցին, որը, փաստորեն, միակ կառույցն էր, որ որոշակի կերպով իր շուրջն էր միավորում հայերին, ևս միատարր չէր: Այս պարագայում կարևոր էր «միասնական» գրական լեզվի հանգամանքը, մինչդեռ հանճարեղ բանաստեղծներ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, համարելով, որ գրական հայերենը անշունչ է, օգտագործում էին բարբառները, որոնք անուղղակի կերպով իրենց հերթին տարբաժանում էին հայերին: Եվ եթե Թումանյանը նախկինում գրում էր «Ժամանակով կատուն ճոն էր…», ապա Տերյանին 1908 թվականին հանդիպելուց հետո նրա ստեղծագործություններում հազիվ թե հանդիպենք բարբառային տարբերակների: Տերյանը նաև այն բանաստեղծն էր, ով մեծ դերակատարություն ունեցավ վանկական պոեզիան վանկաշեշտականի փոխակերպելու գործում: Նա պնդում էր, որ հայերենը անսպառ հնարավորություններ ունեցող լեզու է և, անշուշտ, հնարավոր է գրել բանաստեղծություն վանկաշեշտական համակարգով, և իրականում այս երևույթը ունի նաև մտածողական բնույթ:

Շատերին հայտնի չէ նաև մեծանուն բանաստեղծի հայրենասիրության և անձնազոհության մասին: Նա այն եզակի համարձակներից էր, ով բարձրաձայնում  էր քաղաքական խնդիրների մասին և համոզում Ռուսաստանին ընդունել, որ Հայաստանը կարող է անկախ լինել և Ռուսաստանից առանձին էլ գոյություն ունենալ: Այս ենթատեքստում հատկանշական է տերյանական սուր հումորն ու ծաղրը, երբ, օրինակ, «Լենին» անունը գրում էր «Ղենին»:

Հանդիպման ընթացքում Տերյանը բացահայտվեց ոչ միայն որպես հայ կարկառուն բանաստեղծ, ով անջնջելի հետք է թողել հայ գրականության վերափոխման և զարգացման գործընթացում, այլ նաև որպես քաղաքական գործիչ, ով ջավախքցուն վայել իր համարձակությամբ խոսել է քաղաքական խնդիրների մասին:

Հանդիպմանը ներկա  էին գրականագետներ, մանկավարժներ, ուսանողներ, ովքեր ողջ ընթացքում մեծ խանդավառությամբ ու հետաքրքրությամբ էին լսում Գևորգ Էմին-Տերյանի բացահայտումները, որոնց մի մասին դեռ հնարավոր չէ հանդիպել գրավոր աղբյուրներում: Ներկաներից մասնագիտությամբ մանկավարժ տիկին Զեփյուռի խոսքով՝  նա պարզեց Տերյանի մասին այնպիսի բաներ, որ երբևէ չէր լսել, և Գևորգ Էմին-Տերյանի ինֆորմատիվ ելույթից ուղղակի ցնցված է և հիացած: «Ես ինքս ստեղծագործում եմ և այդ ելույթը հոյակապ դաս էր ինձ համար՝ լի պատմական փաստերով և իրականության նորովի ներկայացմամբ»:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում գրականագետ Գևորգ Էմին-Տերյանին ցուցաբերած պատրաստակամության, բովանդակալից և հետաքրքիր դասախոսության համար: Միջոցառման իրականացմանն աջակցել է «Էլիտ պլազա» բիզնես կենտրենը:

http://javakhkmedia.com/?p=8747 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. , ,



Ջավախքի լրահոս


Ջավախքի երեխաները Հանքավանի գեղատեսիլ ճամբարներում

Հունիս 24, 2017

Արդեն 4-րդ տարին է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության համատեղ ջանքերով տարածաշրջանի երեխաներն իրենց ամառային հանգիստն անցկացնում են ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի գեղատեսիլ ճամբարներում։ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի համար նախատեսված հերթափոխը այս տարի մեկնարկեց հունիսի 19-ին և թվով 100 երեխաներ Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Ծալկայի տարածաշրջաններից և Դամալայից, Ախալքալաքի և հարակից […]

Կարդալ մնացածը »

ՋԱՀ-ի հերթական աշխատանքային այցը գ. Կարծախ

Հունիս 24, 2017

Հունիսի 21-ին աշխատանքային այցով Ախալքալաքի շրջանի գյուղ Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Մութաֆյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և գործադիր տնօրենի տեղակալ Սամվել  Մկոյանը: Այցի ընթացքում տեղի ունեցավ աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի թանգարանային իրերի հավաքագրման հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստ: Քննարկվեցին տուն-թանգարանում կատարված աշխատանքները, մասնավորապես հավաքագրված թանգարանային […]

Կարդալ մնացածը »

Հուլիսի 2-ի Ախալցխա է այցելելու Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը

Հունիս 24, 2017

Հուլիսի 2-ին Ախալցխա է այցելելու Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Զարեհ Սինանյանի հետ Ախալցխա են այցելելու մի շարք պատվավոր հյուրեր ԱՄՆ-ից, Հայաստանից ու այլ երկրներից: Այցելության ընթացքում նախատեսվում է այցելություն հայկական եկեղեցիներ, ինչպես նաեւ ծաղկեպսակի  տեղադրում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծաղկեպսակներ են դրվելու նաեւ Կարապետ Բագրատունի Սրբազանի շիրիմին, 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանության հերոսների հուշարձանին եւ […]

Կարդալ մնացածը »

Էդգար Էլբակյան. թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ համագործակցությունը ներկայիս պայմաններում անշրջելիորեն ծավալվող գործընթաց է

Հունիս 23, 2017

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ: Հարցերին պատասխանում է միջազգայնագետ Էդգար Էլբակյանը: 1. Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանում, տարածաշրջանում թուրքական գործոնի ներկայության աճի վերաբերյալ։ Անկեղծ ասած՝ ինձ համար՝ […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի լրահոս »

Ջավախքի օրացույց

Jan
1
Երկ
2018
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Շաբ
2018
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Երք
2018
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Շաբ
2018
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երկ
2018
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երք
2019
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Կիր
2019
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Չոր
2019
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Կիր
2019
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երք
2019
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]

Պիտակներ