• Հայերեն
  • English
  • Русский
  • ქართული
Ջավախք Մեդիա / Հայերեն մայր տարբերակ

Հունիս 25, 2017

Վրաստանի ԿԳ նախարար. «Առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը»

Մայիս 18, 2017

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվել է հուշագիր` ի դեմս ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և Վրաստանի փոխվարչապետ, ԿԳ նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը՝ Հայաստանում հյուրընկալվելու համար:

Լևոն Մկրտչյանը նշել է. «Ալեքսանդրե Ջեջելավայի` նախարար նշանակվելուց հետո կտրուկ և լուրջ փոփոխություններ են եղել մեր երկկողմ հարաբերություններում՝ հանրակրթության, միջին և բարձրագույն կրթության ոլորտներում, ինչպես նաև գիտության բնագավառում այն իմաստով, որ փորձելու ենք անցնել գործնական ծրագրերի՝ մեր երկու երկրների կրթական հիմնախնդիրները քննարկելու և համապատասխան լուծումներ գտնելու համար: Մեր երկու երկրներն էլ նույն կրթական բարեփոխումների փուլում են՝ միաժամանակյա և միաձև հիմնախնդիրներով, և իսկապես համագործակցության մեծ հնարավորություն կա ոչ միայն երկկողմ, այլ նաև ՀայաստանՎրաստան դեպի Եվրոպա ուղղությամբ: Թե բարձրագույն կրթության, և թե գիտության մեջ մենք ունենք լուրջ համատեղ ծրագրեր, որոնք կարող ենք ներկայացնել մեր եվրոպացի գործընկերներին, քանի որ նաև նույն ակումբների անդամ ենք թե Հորիզոն-2020-ի, և թե Բոլոնիայի գործընթացի մասով, և այս ուղղությամբ կա լուրջ հնարավորություն: Այսինքն՝ պետք է փորձենք մեր երկրները դիտարկել իբրև մեկ միասնական կրթական տարածք՝ նույն խնդիրներով և նույն արժեհամակարգով»: Լևոն Մկրտչյանը ընդգծել է նաեւ, որ ստորագրված փաստաթուղթը շատ կարևոր է այն իմաստով, որ այն ոչ միայն մտադրությունների հուշագիր է, այլ նաև ունի հստակ առաջադրանք աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի արդյունքում ընդամենը մի քանի ամսից անցում կարվի գործնական աշխատանքի:

Ալեքսանդրե Ջեջելավան իր հերթին շնորհակալություն է հայտնել Լևոն Մկրտչյանին հյուրընկալության համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը: «Իմ աշխատանքային առաջին այցերից մեկը հենց եղել է  Ախալքալաքում հայ մանկավարժների հետ հանդիպումը: Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ մեր երկու երկրների համագործակցությունը լավագույն մակարդակում է վերջին տասնամյակում, իսկ այս պահին, կարծում եմ, այն ամենաբարձրն է: Մենք ունենք ընդանուր խնդիրներ, նպատակներ և մոտեցումներ, որի արդյունքում մի շարք հստակ քայլեր են ձեռնարկվելու տարբեր ուղղություններով մոտակա մի քանի ամսում: Առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը: Հետևաբար մեր առաջին երկկողմանի համագործակցությունը հենց այս ուղղությամբ է լինելու: Այստեղ շատ կարևոր է երիտասարդ ուսուցիչների վերապատրաստումը, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն նորովի մտնել դպրոցներ և կատարել մեծ փոփոխություններ: Մենք նախատեսում ենք որոշակի համատեղ գործընթացներ նաև բարձրագույն կրթության ոլորտում և հավատում ենք, որ կկարողանանք այդ ամենն իրականացնել միջազգային մակարդակով»,-նշել է վրացի նախարարը՝ ընդգծելով, որ ձևավորվող աշխատանքային խմբերի գործունեության առաջին արդյունքը մինչև տարեվերջ տեսանելի կլինի: «Երկու հարևան երկրները դարեր շարունակ թե պատմական զարգացումների առումով, թե կրթության և գիտության ոլորտներում ունեցել են համընդհանուր նպատակներ, որը պետք է շարունակական լինի և լավագույնս ներկայացվի միջազգային ատյաններին»,-նշել է Վրաստանի ԿԳ նախարարը:

Ըստ համաձայնագրի` կողմերը հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության ոլորտներում կստեղծեն աշխատանքային խմբեր: Նախատեսվում է փոխադարձ հիմունքներով տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական աստիճանի առավելագույնը 10 կրթաթոշակ:

Վրացական կողմը պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին ազատել Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 վրացական դրամական միավոր: Հայկական կողմը պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել Հայաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում  ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1.000.000 դրամը:

Երկու կողմերից առաջադրված ուսանողները պարտավորվում են հավաստել դասավանդման լեզուների որոշակի մասնագիտացման մակարդակ (անգլերեն և ռուսերեն), հակառակ դեպքում` ուսանողները պարտավորվում են հանձնել որոշ ներքին քննություններ՝ կազմակերպված տվյալ բարձրագույն կրթական հաստատության կողմից:

Վրաստանի ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան, ծանոթացել հին ձեռագրերին, եղել Մ. Սեբաստացի կրթահամալիրում և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Ջավախք Մեդիա, Երեւան-Ախալքալաք: Ըստ ՀՀ ԿԳՆ կայքի նյութերի:

http://javakhkmedia.com/?p=8791 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. , , , ,



Ջավախքի լրահոս


Ջավախքի երեխաները Հանքավանի գեղատեսիլ ճամբարներում

Հունիս 24, 2017

Արդեն 4-րդ տարին է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության համատեղ ջանքերով տարածաշրջանի երեխաներն իրենց ամառային հանգիստն անցկացնում են ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի գեղատեսիլ ճամբարներում։ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի համար նախատեսված հերթափոխը այս տարի մեկնարկեց հունիսի 19-ին և թվով 100 երեխաներ Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Ծալկայի տարածաշրջաններից և Դամալայից, Ախալքալաքի և հարակից […]

Կարդալ մնացածը »

ՋԱՀ-ի հերթական աշխատանքային այցը գ. Կարծախ

Հունիս 24, 2017

Հունիսի 21-ին աշխատանքային այցով Ախալքալաքի շրջանի գյուղ Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Մութաֆյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և գործադիր տնօրենի տեղակալ Սամվել  Մկոյանը: Այցի ընթացքում տեղի ունեցավ աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի թանգարանային իրերի հավաքագրման հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստ: Քննարկվեցին տուն-թանգարանում կատարված աշխատանքները, մասնավորապես հավաքագրված թանգարանային […]

Կարդալ մնացածը »

Հուլիսի 2-ի Ախալցխա է այցելելու Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը

Հունիս 24, 2017

Հուլիսի 2-ին Ախալցխա է այցելելու Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Զարեհ Սինանյանի հետ Ախալցխա են այցելելու մի շարք պատվավոր հյուրեր ԱՄՆ-ից, Հայաստանից ու այլ երկրներից: Այցելության ընթացքում նախատեսվում է այցելություն հայկական եկեղեցիներ, ինչպես նաեւ ծաղկեպսակի  տեղադրում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծաղկեպսակներ են դրվելու նաեւ Կարապետ Բագրատունի Սրբազանի շիրիմին, 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանության հերոսների հուշարձանին եւ […]

Կարդալ մնացածը »

Էդգար Էլբակյան. թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ համագործակցությունը ներկայիս պայմաններում անշրջելիորեն ծավալվող գործընթաց է

Հունիս 23, 2017

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ: Հարցերին պատասխանում է միջազգայնագետ Էդգար Էլբակյանը: 1. Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանում, տարածաշրջանում թուրքական գործոնի ներկայության աճի վերաբերյալ։ Անկեղծ ասած՝ ինձ համար՝ […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի լրահոս »

Ջավախքի օրացույց

Jan
1
Երկ
2018
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Շաբ
2018
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Երք
2018
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Շաբ
2018
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երկ
2018
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երք
2019
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Կիր
2019
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Չոր
2019
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Կիր
2019
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երք
2019
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]

Պիտակներ