• Հայերեն
  • English
  • Русский
  • ქართული
Ջավախք Մեդիա / Հայերեն մայր տարբերակ

Մարտ 29, 2017

Վրաստանի եւ Գազպրոմի բանակցություններն անհաջողությամբ են ավարտվել

Դեկտեմբեր 17, 2016

Վիեննայում անարդյունք են ավարտվել Վրաստանի եւ Ռուսաստանի գազային ընկերության՝ Գազպրոմի միջեւ բանակցությունները: Դրանք նվիրված էին 2017 թվականի ընթացքում Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազի դիմաց Վրաստանի ստանալիք փոխհատուցման ձեւին եւ չափին:

Մինչ այժմ Վրաստանը որպես փոխհատուցում ամեն տարի ստանում էր մատակարարվող գազի  10%-ը: Սակայն այս տարի Գազպրոմն առաջարկում է տրանզիտի համար վճարել ոչ թէ գազով, այլ դրամով: Հավանաբար առաջարկվող գումարը մեծ չէ, ինչն առաջացրել է Վրաստանի դժգոհությունը:  Բանակցություններին Վրաստանը ներկայացնող նախարար Կախա Կալաձեն նշել է, որ ռուսական առաջարկությունն անընդունելի է իրենց համար:

Սակայն խնդիրը միայն գազի համար առաջարկվող գումարի չափը չէ: Զրկվելով ռուսական գազի հոսքից Վրաստանը գազի մատակարարման հարցում լիակատար կախվածության մեջ կընկնի իր մյուս մատակարարից՝ Ադրբեջանից: Կալաձեն նշել է նաեւ, որ ռուսական գազի առկայության շնորհիվ Վրաստանը կարողանում ադրբեջանական կողմի հետ ավելի ազատ բանակցել եւ ավելի լավ գներ սակարկել:

Հարցը ունի մի այլ կողմ եւս: Այսօր Բաքվի համար անգամ ամենամեծ ցանկության դեպքում էլ դժվար է բավարարել Վրաստանի ամբողջական պահանջը գազի շուկայում, քանի որ իր գազային պաշարները մեծ չեն:

Միայն 2019 թվականին, Շահ-Դենիզ 2-ի գործարկումից հետո է, որ Ադրբեջանը ավելի շատ գազ կարող է ունենալ: Շահ-Դենիզ 2-ի աշխատանքը իր հերթին կապխած է Tanap  եւ Tap նախագծերի ավարտից: Դրանցով նախատեսվում է գազը հասցնել մինչեւ Հարավային Եւրոպա: Նշված նախագծերին մասնակցելով Վրաստանը հավելյալ հնարավորություններ կարող է ստանալ այդ գազատարերից զեղջված գներով գազ գնելու:

Ջավախք Մեդիա, Ախալքալաք, Ջավախք

http://javakhkmedia.com/?p=8169 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. , , ,

Ջավախքի լրահոս

«Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները եւ հակամարտությունները Հարավային Կովկասում» թեմայով հանդիպում Ախալցխայում

Մարտ 26, 2017

«Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները եւ հակամարտությունները Հարավային Կովկասում» թեմայով հանդիպում տեղի ունեցավ մարտի 25-ին Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում: Կլոր սեղանի շուրջ հավաքվածները զրուցեցին Հարավային կովկասում սառեցված հակամարտությունների թեմայի շուրջ: Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հանդիպման հատուկ հյուրն էր Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախկին նախարար, քաղաքագետ Պաատա Զաքարեաշվիլիի, ով զրուցեց ներկա և հնարավոր կոնֆլիկտների […]

Կարդալ մնացածը »

Գաթայի փառատոն. ուխտագնացություն դեպի Ջավախք

Մարտ 25, 2017

2017թ.-ի մարտի 22-ին՝ Միջինքի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշվեց արդեն ավանդական դարձած գաթայի փառատոնը, ինչի կապակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Ջավախք շուրջ 50 երիտասարդների համար` Երևանից և Գյումրիից: Ուխտագնացների թվում էին լրագրողներ, հյուրեր ՀՀ սփյուռքի նախարարությունից, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եվ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, «Խնուս» մշակութային հիմնադրամից, Շիրակի Մ. Նալբանդյանի […]

Կարդալ մնացածը »

Թուրքիայի դեսպանը այցելեց Ախալցխա

Մարտ 24, 2017

Նախօրեին Թուրքիայի դեսպանի այցը Ախալցխայում սկսվեց Սամցե-Ջավախքի համալսարանից: Ռեկտոր Մերաբ Բերիձեն թուրքական պատվիրակությանը հետ համալսարանում զրուցեց թուրքագետների  գիտական աշխատանքների մասին: Նրա խոսքերով, իրենց  կրթական հաստատությունը  թուրք  գրողների   ստեղծագործությունները գրեթե ամեն ամիս հրատարակում է:  Թուրքիայի դեսպան Զեքի Լեւենտ Գիումռուքչուն  Ախալցխայի համալսարանում հանդիպեց Ադրբեջանից եկած ուսանողների հետ, որոնց թիվը համալսարանում հասնում է մի քանի տասնյակի: «Այսօրվա իմ […]

Կարդալ մնացածը »

Հայտարարություն. Հայկ Դեմոյանից պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել ջավախահայությունից

Մարտ 23, 2017

Օրերս առցանց մամուլում հրապարակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժ.պ. Հայկ Դեմոյանի հարցազրույցը, որը հերթական անգամ դուրս եկավ գիտական բանավեճի շրջանակներից (թեև, վաղուց հետևելով Հ. Դեմոյանի՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և վերջինիս տնօրենի հասցեին հրապարակած անանուն նյութերին և հրապարակումներին, խիստ հեռու ենք դրանք գիտական բանավեճ որակելու մտքից)։ Հարցազրույցից հասկացանք, որ Հ. Դեմոյանը գրախոսություն է գրել  «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի վերաբերյալ։ […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի լրահոս »

Ջավախքի օրացույց

Apr
24
Երկ
2017
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Ուրբ
2017
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Կիր
2017
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երկ
2018
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Շաբ
2018
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Երք

2019

Պիտակներ