• Հայերեն
  • English
  • Русский
  • ქართული
Ջավախք Մեդիա / Հայերեն մայր տարբերակ

Ապրիլ 25, 2017

«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը

Ապրիլ 20, 2017

Օրերս միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով Բաքու էր այցելել Ախալցխայի քաղաքապետը: Այս փաստը խիստ դժգոհություն  առաջացրեց Ախալցխայի հայության մեջ, ովքեր իրավամբ գտնում են, որ առնվազն 50%-ով իրենց քվեներին պարտական քաղաքապետը պարտավոր էր հարգել հայերի ազգային զգացմունքները և ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց Ցեղասպանության տարելիցների համապատկերին չպետք է մեկներ Ադրբեջան: Առավել վրդովեցուցիչ է այն, որ ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել քաղաքապետի հանդիպումը նախագահ Ալիևի հետ:

Ինչ խոսք, այս ամենը կմնար զուտ զգացմունքային հարթությունում և մեր կողմից քննարկման առարկա չէր դառնա, եթե բացահայտ տեսանելի չլինեին այն վտանգները, որոնք պարզորոշ երևում են նմանատիպ իրադարձությունների ֆոնին: Խոսքը պանթուրքիզմի վտանգի մասին է: Պարզից էլ պարզ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու առաջին և ամենակարևոր քայլերից մեկը Ադրբեջանի հետ ցամաքային երաշխավորված կապ հաստատելն է: Թուրք-ադրբեջանական տանդեմը այդ կապը փորձեց բացել հարավից, սակայն հերոսական Արցախը վստահորեն դիմակայեց այդ ոտնձգությանը, հյուսիսում Ջավախքն է անսասան պահում Վրաստանի սահմանը, հետևաբար միակ հնարավորությունը մնում է Ախալցխան, որի վրայով նրանք կարող են միանալ մեծամասամբ թուրքաբնակ վրացական Քվեմո Քարթլի նահանգին, որից արևելք արդեն Ադրբեջանն է:

Այս դեպքում Ալիևը պատրաստ է ցանկացած քայլի, անգամ Ախալցխայի քաղաքապետին շողոքորթելը, միայն թե բազմապատկեն իրենց ներկայությունն ու ազդեցությունը Սամցխեում: Իսկ այդ ազդեցությունն արդեն նկատելի է: Ախալցխայի համլսարանում գործում է թուրքագիտության բաժին, որտեղ տասնյակ ադրբեջանցի երիտասարդներ են ուսանում: Թուրքերը լայնածավալ ներդրումներ են սկսել այնտեղ տարբեր ոլորտներում: Թուրքիան ձգտում է իրականացնել թուրք-մեսխեթցիներին Սամցխեում վերաբնակեցնելու ծրագիրը: Այս ամենի մեկնարկը տրվել էր Մ. Սահակաշվիլու տխրահռչակ կառավարման  տարիներին, երբ կուրացած թուրքական ոսկուց, անգամ թույլ տրվեց թուրքացնել Բաթումը:

Այսօր Վրաստանը շատ դանդաղ և դժվարությամբ է հաղթահարում նախկին քաղաքականությունը և սա շատ զարմանալի է, քանզի վրաց ժողովուրդը հազարամյակներ շարունակ աչքի է ընկել իր պետությունը սիրելու, ամրապնդելու և պաշտպանելու բացառիկ հատկություններով և ցանկացած շահախնդրություն չի կարող ավելին լինել նրա համար, քան սեփական հայրենիքն ու նրա անվտանգությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ տեսանելի ապագայում, վերջնականապես թուրքացնելով Աջարիան, Թուրքիան և Ադրբեջանը իրենց ողջ ուժերը կնետեն Ախալցխա: Բաքու-Ջեյհան նավթամուղը և Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը կդառնան համաշխարհային չարիք հանդիսացող պանթուրքիզմի միջանցքը, որի հետևանքով Վրաստանի բարեխիղճ քաղաքացի հանդիսացող Ախալցխայի բազմահազար հայությունը կկանգնի ֆիզիկական գոյության և  հայրենազրկման սպառնալիքի առջև, իսկ Վրաստանն ու Հայաստանը՝ կործանարար մարտահրավերների: Համենայնդեպս պատմության դառը դասերը դա են ցույց տվել:

Ուստի, զգոնության կոչ ենք անում Հայաստանի և Վրաստանի իշխանություններին և հորդորում երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրել փոխգործակցության այնպիսի կառուցակարգերով, որոնք կբացառեն պանթուրքիզմի տարածումը մեր տարածաշրջանում:

 

«Ջավախք»  հայրենակցական միություն

http://javakhkmedia.com/?p=8652 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. ,



Ջավախքի լրահոս


Ջահերթ Ախալքալաքում

Ապրիլ 24, 2017

Ապրիլի 23-ին Ախալքալաքում տեղի ունեցավ ավանդական ջահերթը, որով Ջավախքի հայությունը ամեն տարի ոգեկոչում է 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակը: Երթը կազմակերպված էր Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության կողմից: Երթի մասնակիցները պաստառներով, հայկական եւ վրացական դրոշներով Ախալքալաքի երիտասարդական կենտրոնից մոտից շարժվեցին դեպի Ախալքալաքի Քազաքապետարան, այնուհետև դեպի Ռեսուրս կենտրոն: Ապա ժամը 20:00-ին ջահերթը Ախալքալաքի Բերդերից շարժվեց դեպի […]

Կարդալ մնացածը »

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Ապրիլ 24, 2017

Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 102-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մարդկանց  թափորը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացավ Մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի […]

Կարդալ մնացածը »

Հայաստանի հանրային ռադիոն հրապարակել է ջավախահայերի երթը պատկերող լուսանկարներ

Ապրիլ 24, 2017

Երեկ երեկոյան, ապրիլի 24-ի նախօրեին Երեւանում տեղի ունեցավ ջավախահայ երիտասարդության ջահերով երթը ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Միջոցառումը լավ էր կազմակերպված, եւ իր մասսայականության շնորհիվ չի վրիպել երեւանյան լրատվամիջոցների ուշադրությունից: Մասնավորապես Հայաստանի հանրային ռադիոն հրապարակել է երթի լուսանկարները իր կայքում: Լուսանկարներում պատկերված են երթի մասնակիցները Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա շարժվելիս: Երթը կազմակերպվել է «Ջավախք» […]

Կարդալ մնացածը »

Ջավախահայ երիտասարդության ջահերթը ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

Ապրիլ 24, 2017

Այս պահին ընթանում է ջավախահայ երիտասարդության ջահերթը նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես ամեն տարի, այս Ապրիլին եւս Երեւանի ջավախահայ ուսանողությունը եւ երիտասարդությունը ջահերթով է նշում Ապրիլյան Եղեռնի տարելիցը: Ջահերթի մասնակիցները երթը սկսեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից դեպի Երեւանի Ազատության հրապարակ, որտեղ նրանց միացան երթի մյուս մասնակիցները: Այնուհետեւ ջահերթը շարժվեց Մաշտոցի, Բաղրամյան, Կիեւյան փողոցներով եւ […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի լրահոս »

Ջավախքի օրացույց

May
26
Ուրբ
2017
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Կիր
2017
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երկ
2018
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Շաբ
2018
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Երք
2018
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Շաբ
2018
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երկ
2018
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երք
2019
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Կիր
2019
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Չոր
2019
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]

Պիտակներ