• Հայերեն
  • English
  • Русский
  • ქართული
Ջավախք Մեդիա / Հայերեն մայր տարբերակ

Հուլիս 26, 2017

Ջավախահայերն առաքելություն ունեն

Հուլիս 12, 2017

Ռուբեն Մեհրաբյանի հոդվածը ստորեւ առանց փոփոխության արտատպում ենք հիմնականում այն պատճառով, որ լույս է տեսել երեւանյան կոնտրոնական թերթերից մեկում՝ Առավոտում:

Միաժամանակ ուզում ենք նկատել, որ այն տարբեր իրարամերժ մտքերի հաջորդականություն է՝ գրված Ջավախքի մասին վրացական թեզերին չվնասելու ցանկության հենքի վրա: Վրաստանի տարածքում հայտնված 130 հայկական դպրոցները ներկայացված են որպես անկախ Վրաստանի նվաճում, ինչն իհարկե այդպես չէ: Այդ առումով Վրաստանը հակադրված է Ռուսասստանի, ինչը նույնպես տեղին չէ, քանի որ անկախության տարիներին Թիֆլիսի մոտ 20 հայկական դպրոցներից մնաց միայն մեկը, իսկ Մոսկվայում բացվեցին մի քանի հայկական դպրոց եւ հայկական բաժին:

Իսկ ՆԱՏՈ-ն արհեստականորեն բերելն ու Ջավախքին կապելը ծիծաղելի է: Ինչ-որ իմաստով տրամագծորեն հակադիր է Մ. Արեշիձեի հոդվածներին, որտեղ նա ամեն առիթով Ջավախքում տեսնում էր Մոսկվայի հրամանով Վրաստանի վրա հարձակվելու պատրաստ թաքնված բանակ:

Ջավախք Մեդիա – խմբագրական:

Ստորեւ՝ Ռ. Մեհրաբյանի հոդվածը.

Վրաստանի ՍամցխեՋավախեթի նահանգը, հատկապես նրա հայաբնակ հատվածը, շատ ավելի է ինտեգրված վրացական պետությանը, քան քսան կամ տասը տարի առաջ, սակայն դեռ ճանապարհ կա անցնելու:

Բարեբախտաբար, անցել են ԽՍՀՄ ժամանակները, երբ Ջավախք կարելի էր այցելել, փաստորեն, ներքին «վիզայով», սահմանամերձ տարածաշրջանը կտրված էր թե՛ Վրաստանից, թե՛ Հայաստանից, նրա «մայրաքաղաքը» ռուսական զորամասն էր, իսկ մարդիկ ապրում էին, կարծես, ինչպես «զորամասին կից» տեղական բնակչություն: Դա՛ էր Մոսկվայի կողմից հաստատված կարգը:

Վրաստանի անկախացմամբ իրողություններ փոխվեցին, շատ խոչընդոտներ վերացան. տարածաշրջանը բացվեց արտաքին աշխարհին, հաստատվեցին շուկայական հարաբերություններ, ժողովրդավարացման գործընթացը, ժողովրդավարական տեղական ինքնակառավարման համակարգի արմատավորումը տարածաշրջանում լայն հնարավորություններ բացեցին: Սակայն ի հայտ եկան նոր խնդիրներ, որոնք բխում են որոշ իրողություններից. Ջավախքի հայությունը տասնամյակներով միայն ֆորմալ առումով էր ընկալում Վրաստանի մաս լինելու փաստը, քչերն էին տիրապետում վրացերենին, ինչը եթե որոշ առումով օրինաչափ էր խորհրդային կայսրության պայմաններում, ապա անկախ Վրաստանի պարագայում տարածաշրջանը դուրս էր թողնում պետության զարգացման գործընթացից եւ «կոնսերվացնում» ծայրամասային վիճակում:

Բայց խնդիրն իր հետ բերեց նաեւ լուծման ճանապարհը: Զարգացման եվրոպական մոդելն ընտրած Վրաստանը ձգտում է խնդիրները լուծել եվրոպական ճանապարհով: Մի կողմից՝ Վրաստանն աշխարհում առաջին երկիրն է պետական հայկական դպրոցների թվով. դրանք 130 (!!!) են, մինչդեռ «մեր ռազմավարական դաշնակիցը» նույնիսկ մեկը չի բացում: Դրա հետ մեկտեղ դպրոցներում սովորում են վրացերեն, բացի դրանից, գործում են վրացերենի ուսուցման պետական կենտրոններ: Հետխորհրդային ժամանակաշրջանում բացված Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում ուսուցումը վրացերեն լեզվով է, որպեսզի շրջանավարտները կարողանան իրենց տեղը գտնել Վրաստանի աշխատանքային շուկայում՝ լինի դա պետական համակարգում, թե մասնավոր հատվածում: Ընդ որում, լեզվական քաղաքականության խնդիրների կարգավորմանը լայնորեն ներգրավված են եվրոպական կառույցները, մասնավորապես՝ Եվրոպայի խորհուրդը: Երկլեզու՝ հայերեն եւ վրացերեն, «Գործնական ուղեցույց-գրքույկն ընտանիքների համար» հրատարակված է ԵԽ հովանու ներքո, եւ այնտեղ նշված են բոլոր 130 հայկական դպրոցների հասցեները, ընդունելության կարգը: Տարածաշրջանում գործում է պետական եւ մասնավոր հայալեզու մեդիա՝ հեռուստատեսություն, ռադիո, առցանց ԶԼՄ-ներ:

Սակայն խոսքը չի գնում եւ չի կարող գնալ իդեալական վիճակի մասին, Վրաստանը, ինչպես եւ Հայաստանը, ոչ թե զարգացած, այլ զարգացող երկիր է, եւ մեծ է տարբերությունը կենտրոնի՝ Թբիլիսիի եւ մարզերի միջեւ, եւ Ջավախքն այդ իմաստով բացառություն չի կազմում: Եվ բնականաբար, զարգացման տեմպերը, առկա պայմանները չեն բավարարում տեղի բնակչությանը, եւ ոչ միայն հայերին, կա «կենտրոնից անտեսվածության» խնդիրը՝ կապված սոցիալ-տնտեսական հարցերի հետ, այնպես, ինչպես Հայաստանի մարզերում, բարդ ռելիեֆով տարածաշրջանում ավտոճանապարհները զգալի չափով դեռ հեռու են բավարար լինելուց:

Անկախության անցած ավելի քան քառորդ դարը թույլ տվեց հայերին եւ վրացիներին էապես հաղթահարել հետխորհրդային վաղ շրջանի «մանկական հիվանդությունները», որոնք ուղեկցում էին ազգային ինքնության զարթոնքը, եւ ներկայիս ավելի «պրոզայիկ» ժամանակաշրջան մենք թեւակոխել ենք, ձեռք բերելով գրեթե երեք տասնամյակների փորձը, թե ինչպես կառուցել համակեցությունը, հենված օրենքի եւ ազատության ու արդարության արժեքների վրա՝ թույլ չտալով, որպեսզի նեոկայսերական մշտական խափանարար փորձերը հաջողեն, այլ շարունակեն մնալ անարդյունք: Սա շատ թանկ եւ անհրաժեշտ փորձ է, որին ըստ արժանվույն գնահատական դեռ կտրվի ապագայում, սակայն ոչ բավարար առաջ գնալու համար:

Վրաստանն ընտրել է ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն ինտեգրվելու ուղին, եւ դրան համահունչ՝ վերակառուցում եւ վերակազմակերպում է հասարակական եւ պետական ինստիտուտները: Հայաստանը եւ հայերը, եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասը լինելով, բնականոն զարգացման ճանապարհին այլընտրանք չունեն, քան ամենասերտ հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ: Բացի աշխարհագրական, ավանդական եւ պատմական նախադրյալներից, անկախ Վրաստանը միակ հարեւանն է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կիսում է ընդհանուր արժեքներ՝ չնայած հայտնի բացերին եւ թերություններին, որոնք առկա են թե՛ մեզ մոտ, թե՛ Վրաստանում: Եվ այնպես չէ, որ ջավախահայությունն այս դասավորության մեջ միայն «ստացողի» կամ «օգտվողի» դերում է:

Ջավախքը մեծ ներուժ ունի ինտեգրվելու Վրաստանի հասարակական-քաղաքական դաշտում եւ իր ուրույն դերն ունենալու Վրաստանի արդիականացման, եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման քաղաքականության մեջ: Նախ՝ մոռացե՛ք Ռուսաստանը. այն դուրս է այլեւս թե՛ տրամաբանությունից, թե՛ քաղաքական կոնտեքստից, թե՛ ընդհանրապես իմաստից եւ բանականությունից: Վրաստանը, ինչպես եւ ջավախահայությունը, ստացել է ԵՄ հետ ազատ առեւտրի եւ առանց անցագրի ռեժիմ, ինչը լայն հնարավորություններ է բացել զարգացման համար եւ թույլ է տալիս կասեցնել արտագաղթը դեպի Ռուսաստան, ինչն ուղղակի Հայաստանի պես արյունաքամ է անում տարածաշրջանը, զրկում հայրենիքից տասնյակ հազարավոր մարդկանց, իսկ ապագան դնում հարցականի տակ:

Սակայն այս ուղղությամբ մեծ ջանքեր են պահանջվում, եւ քաղաքական թրենդի մեջ «տեղավորվելու» խնդիր կա: Սա մարտահրավեր է, որը հաղթահարելը հնարավոր է միասնական ջանքերով, եւ այստեղ անելիք ունեն թե՛ ջավախահայությունը, թե՛ Վրաստանի եւ Հայաստանի հանրապետությունները, թե՛ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայկական Սփյուռքը:

Նախ՝ ջավախահայերի ուղին մեկն է. դառնալ Վրաստանի լիիրավ եւ օրինակելի քաղաքացիներ՝ լիարժեքորեն տիրապետել վրացերենին եւ անգլերենին եւ ձգտել հաջողության Վրաստանի հասարակական-քաղաքական եւ տնտեսական դաշտում՝ առաջնորդվելով պետական մտածողությամբ, դառնալ օրինակելի հարկատու եւ զինապարտ, օրինակելի եւ ակտիվ, շահագրգիռ ընտրող, բոլոր մակարդակների ընտրությունների ակտիվ մասնակից, արդիականացնել տեղական հասարակական-քաղաքական ինստիտուտները, համաձայն Տեղական ինքնակառավարման եւ Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիաների եւ Վրաստանի օրենսդրության: Բացի դրանից, տարածաշրջանի քաղաքացիական հասարակությունը պետք է է՛լ ավելի մեծացնի ջանքերը, որպեսզի ավելի լայն մասնակցություն ունենա Վրաստանում գործող համապետական, եվրոպական եւ ամերիկյան ծրագրերին բոլոր ոլորտներում: Դրանից կշահեն թե՛ Վրաստանը, թե՛ ջավախահայերը, իսկ ընդհանրապես, որպես բանաձեւ, այն, ինչ լավ է Վրաստանի համար՝ լավ է հայերի եւ Հայաստանի համար, Վրաստանի հաջողությունը բացում եւ բաց է պահում Հայաստանի հաջողության ճանապարհը:

Վրաստանում, այդ թվում՝ Ջավախքում, 2003-ից հետո մեծածավալ աշխատանք է կատարվել ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, սակայն անելիքները դեռ շատ-շատ են: Մյուս կողմից՝ Հայաստանի կողմից է պահանջվում քաղաքական կամք եւ նախաձեռնողականություն, որպեսզի կյանքի կոչվեն Իրան-Հայաստան-Վրաստան համատեղ նախագծերը, որոնք կկապեն Պարսից ծոցը Սեւ ծովին: Վրաստանը մի քանի տասնյակ միլիոն դոլար է նախատեսում Ախալցխա-Բաթում ավտոմայրուղու կառուցման համար, սակայն պարզ է, թե այդ ճանապարհի նշանակությունն ինչպիսին կլինի, եթե այն դառնա Հյուսիս-Հարավ միջանցքի բաղկացուցիչը:

Առանձին արժե անդրադառնալ այս համատեքստում Արեւմուտքի հայկական Սփյուռքին, հատկապես՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի: Անկախությունից ի վեր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շուրջ բանավեճերը չեն դադարում, խոսվում է բազմաթիվ խնդիրներից, այդ թվում՝ Հայաստանում կոռուպցիայի, Սփյուռքին «կթան կովի» պես վերաբերվելու, բիզնեսին ազատություն չապահովելու եւ այլն: Այնպես է ստացվել, որ ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Վրաստանի հետ ունեն միջպետական ռազմավարական հարաբերություններ, որոնք ներառում են թե՛ անվտանգությունը եւ պաշտպանական ոլորտը, թե՛ տնտեսական կապերը եւ ներդրումները: Վրաստանն իր կողմից այդ հարաբերությունները համարում է կենսական կարեւորության: Եվ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայկական շրջանակների համար նույնպես հասու լինի վերը նշված բանաձեւը. այն, ինչ օգուտ է Վրաստանին՝ օգուտ է Հայաստանին, իսկ տվյալ դեպքում՝ ուզում ես օգտակար լինել Հայաստանին՝ օգտակար եղիր Վրաստանին եւ Ջավախքին:

Արժե հիշեցնել նաեւ, որ հուլիսի վերջին Վազիանիի վրացական ռազմաբազայում տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի՝ «Արժանապատիվ գործընկեր-2017» բազմազգ զորավարժությունները, որին մասնակցելու է նաեւ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը…

Այս իմաստով արված է առաջին՝ փոքրիկ, բայց կարեւոր քայլը. ս.թ. հուլիսի սկզբին Ախալցխա եւ Ախալքալաք այցելեց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի նախկին քաղաքապետ, ներկայումս հինգ հոգուց բաղկացած քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Վրացական կողմից նրան ջերմորեն ընդունեցին երկրի խորհրդարանի եւ տեղական խորհուրդների (սաքրեբուլո)՝ Սամցխե-Ջավախեթիից ընտրված պատգամավորները, ջավախահայության երիտասարդության, քաղաքացիական հասարակության, հոգեւորականության ներկայացուցիչներ, գործարարներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, Ախալցխայի քաղաքապետը եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, բազմաթիվ հայեր եւ վրացիներ:

Իսկ այցի «ուղերձի» գլխավոր բաղկացուցիչը հետեւյալն է. ԱՄՆ հայկական Սփյուռքում կա՛ հատված, որը պատրաստ է ներդրում ունենալ ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում, ներգրավել այդ գործում եւ կարեւորել ջավախահայության դերը, եւ կա՛ այն գիտակցումը, որ հենց այդպիսի մոտեցումն է ի շահ վաղվա եվրոպական Հայաստանի եւ եվրոպական Վրաստանի:

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ Ա
խալցխա
ԱխալքալաքԵրեւան
Aravot.am

http://javakhkmedia.com/?p=9105 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. , , ,



Ջավախքի լրահոս


Համահայկական ուսանողական ռազմական բանակումին մասնակցեցին նաև ջավախքցի ուսանողները

Հուլիս 24, 2017

7 օր շարունակ՝ հուլիսի 12-18-ը, Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում համախմբվել էին ՀՀ տարբեր բուհերի, ինչպես նաև Ջավախքի և Արցախի ուսանողները՝ մասնակցելու արդեն չորրորդ անգամ կազմակերպվող Համահայկական ուսանողական ռազմական բանակումին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 9-ը պաշտպանական շրջանները խորհրդանշող ջոկատների միջև մրցակցային սկզբունքով անցկացվեցին ռազմագիտական գործնական պարապմունքներ՝ կրակային, մարտավարական, ֆիզիկական, ինչպես նաև ինտելեկտուալ, մարզական, մշակութային […]

Կարդալ մնացածը »

Արևմտահայության թվաքանակի և Արևմտյան Հայաստանի բնակչության էթնիկական կազմի հարցերը

Հուլիս 22, 2017

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի և Արևմտյան Հայաստանի բնակչության էթնիկական կազմի հարցերը XIX դարի 90-ական թթ. կեսերին Հայկական հարցի սրման ժամանակաշրջանում» հոդվածում («Ցեղասպանագիտական հանդես», 4 (2), Երևան, 2016, էջ 7-42) ուսումնասիրության են ենթարկվում 1890-ական թթ. կեսերին մերձավորարևելյան ճգնաժամի և Հայկական հարցի շուրջ ծավալված գործընթացների համատեքստում օսմանյան իշխանությունների, Մեծ Բրիտանիայի, […]

Կարդալ մնացածը »

Բաքու-Թբիլիսի-Կարսը բախվեց հայկական խնդրի՞

Հուլիս 21, 2017

Թուրքիայի տարածքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հատվածը նախատեսվում է ավարտել 2017 թվականի վերջին, հայտարարել է Թուրքիայի մաքսային եւ առեւտրի նախարար Բյուլենտ Թյուֆենկջին Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը: Նրա խոսքով, նախկինում կային որոշակի խնդիրներ նախագիծն իրականացնելու հարցում, բայց դրանք արդեն վերացված են, եւ աշխատանքները ընթանում են արագացված ռեժիմով: Ինչպես ավելացրել է թուրք նախարարը՝ շինարարությունն ավարտված է 85 տոկոսով: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու […]

Կարդալ մնացածը »

Մոխե գյուղում մեկնարկեց մզկիթի շինարարությունը

Հուլիս 21, 2017

Ադիգենի մրջանի Մոխե գյուղում մեկնարկեց մզկիթի շինարարությունը, որը ղեկավարվում է մուֆտիի գլխավորությամբ:  Մեկ շաբաթ առաջ  Օթառ Միքելաձեի բակում ավարտվեց մզկիթի հիմքի պատրաստությունը: «Էքսկավատորի  խնդիր ունեինք, դրա համար էլ մի քանի օր դադարեցրինք աշխատանքները: Կբերեն շինարարական նյութերը և կշարունակենք աշխատանքը»,-ասում է Օթառ Միքելաձեն: Արևելյան Վրաստանի Մուֆտի Բեգլար Քամաշիձեյի խոսքերով շինարարությունը իր վրա վերցրել է մուֆտիների վարչությունը […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի լրահոս »

Ջավախքի օրացույց

Jan
1
Երկ
2018
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Շաբ
2018
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Երք
2018
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Շաբ
2018
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երկ
2018
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երք
2019
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Կիր
2019
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Չոր
2019
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Կիր
2019
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երք
2019
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]

Պիտակներ