• Հայերեն
  • English
  • Русский
  • ქართული
Ջավախք Մեդիա / Հայերեն մայր տարբերակ

Հունիս 26, 2017

Ոչ մի հայ իրավունք չունի նպաստելու Ջավախքի թուրքացմանը.Վահագն Չախալյան

Փետրվար 11, 2017

Սիրելի՛ ջավախահայություն, հայրենաբնակ և աշխարահասփյուռ քույրեր և եղբայրներ։

Տագնապիս, անհանգստությանս և ձեզ դիմելու պատճառը Սահակաշվիլու կողմից հիմք դրված և Աքթաշ –Կարծախ մաքսակետի շահագործմամբ ակտիվության նոր` առավել վտանգավոր մակարդակի բարձրացված գործընթացն է, որը մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել «պանթուրքիստական երազանք»-ի կյանքի կոչման գործընթաց…

Սիրելի՛ ջավախահայեր,

Սահակաշվիլու բռնապետության տարիներին մեր՝ ջավախահայության պայքարը, ընթանում էր «Հանուն Ջավախքի հայապահպանման» և   «Ո՛չ Ջավախքի հայաթափմանը» կարգախոսների շրջանակներում։ Այն ժամանակ մեր առջև խնդիր էինք դրել կասեցնել, դեմն առնել Ջավախքի հայաթափման հանցավոր ծրագրին, ինչը մենք հաջողեցրինք, թեև այն հաջողելու համար մեզանից շատերը շատ թանկ վճարեցին։

Այսօր Սահակաշվիլու ցանած սերմերը փարթամ ծիլեր են տվել, և Վրաստանի թուրքացումը օր-օրի ավելի է մոտենում անդառնալիության սահմանագծին։ Երկրում կան 25 տարեկանից բարձր 560 հազարից ավելի չամուսնացած քրիստոնյա կանայք և օրվա հացը վաստակելու համար ամենամյա արտագնա աշխատանքի մեկնող 18-ից 35 տարեկան մեկ միլիոնից ավել տղամարդ, թուրք-ազերիական կապիտալով գործող կազմակերպություններում  հիմնականում աշխատանքի չեն ընդունում քրիստոնյա տղամարդկանց, Սահակաշվիլու հանցավոր համաձայնության և օժանդակության միջոցով  համընդհանուր նվաճման է ենթարկված երկրի տնտեսության բոլոր եկամտաբեր և ռազմավարական ոլորտները, նրանց՝ թուրքերի ու ազերիների կողմից փորձ է արվում ամեն գնով ձեռք բերել նաև այն մնացյալը, որը դեռևս իրենցը չէ, այդ թվում՝ Վրաստանի  ամենամեծ հարստությունը՝ գյուղատնտեսական նշանակության բերրի հողատարածքները:

Այսօր մեզ անհանգստացնող գործընթացը էականորեն տարբերվում է նախորդից՝ իր մեջ պարունակելով վտանգ և սպառնալիք ոչ միայն Ջավախքի, այլև ամբողջ Վրաստանի, ինչու ոչ՝ նաև Հայաստանի համար:

Սիրելի  ջավախահայեր,

Եկեք չհանդուրժենք, որ Ջավախքում գործեն մեր ազգային ավանդույթները խեղաթյուրող հաստատություններ, դրանց թվում նաև հասարակաց տներ, որոնք սկսել են սնկի պես աճել նույն այդ Աքթաշ-Կարծախ մաքսակետի շահագործումից ի վեր:

Եկեք բոլորս միասին դեմ ելնենք, արգելենք մեր տարածաշրջանում՝ Ջավախքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, անշարժ գույքի՝ այդ թվում բնակարանների, տների, տնամերձ հողամասերի և հասարակական նշանակության օբյեկտների՝ թուրք-ադրբեջանական բիզնեսի համար նախատեսված ցանկացած առք ու վաճառք, ցանկացած գործարք: Եթե նման բան անցնում է Ձեր մտքով՝ Դու՛ք հրաժարվեք նման մտքից, եթե նման բան անցնում է Ձեր հարազատի կամ հարևանի մտքով, բացատրե՛ք նրան նման քայլի վտանգավորության և հետևանքների մասին, համոզե՛ք, խնդրե՛ք, և եթե համոզելն ու խնդրելը չօգնեն, ապա պահանջեք հետ կանգնել նման ազգադավ և ամբողջ հասարակության ու երկրի համար վտանգավոր  քայլից:

Ամենայն հարգալից վերաբերմունք ունենալով սեփականության իրավունքի հանդեպ՝ պետք է հստակ գիտակցել,  որ և ոչ մի անհատ՝ ո՛չ բարոյական, ո՛չ, առավել ևս,  առօրյա կենցաղային դժվարություններից ելնելով, իրավունք չունի, թեկուզ և անձնական սեփականության հաշվին, խարխլելու  ընդհանուր Հայրենիքի կայունությունը, ոչ մի հայ մարդ իրավունք չունի նպաստելու Ջավախքի թուրքացմանը:

Համատեղ՝ բոլորս միասին, չթողնենք իրականություն դառնա համաթուրանական երազանքը, այն էլ` Ջավախքի հաշվին:

Այն, ինչ մեկ դար առաջ հաջողվեց սյունեցիներին, այսօր հաջողելու են նաև ջավախքցիները:

Բարձրացնենք մեր ձայնը  վճռականորեն մեկ անգամ և ընդմիշտ՝ ասելով ո՛չ Վրաստանի և Ջավախքի իսլամացմանը,  ո՛չ Հայաստանի և Արցախի շրջափակմանը:

Սիրելի՛ ջավախքցիներ, հանուն մեր գալիք սերունդների, եկեք անառիկ պահենք Ջավախքը…

Վահագն Չախալյան, 9 փետրվարի 2016 թ.

Ջավախք Մեդիա, Ախալքալաք

http://javakhkmedia.com/?p=8383 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. , , , , ,



Ջավախքի լրահոս


Անդրադարձ Ջավախքի Կումուրդո գյուղի հայերի դժգոհության խնդրին

Հունիս 25, 2017

Կումուրդո գյուղը գտնվում է Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթիի Ախալքալաքի ենթաշրջանում, շրջկենտրոն Ախալքալաք քաղաքից 9 կմ արևմուտք պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառում: Գյուղը հայտնի է՝ 964 թ. այստեղ կառուցված Սբ. Համբարձման եկեղեցով: Ժամանակաշրջան, երբ հզոր Բյուզանդիայի և դավանակից Վրաստանի քաղաքական գերիշխանության պայմաններում ոչ թե համայնքներով, այլ երբեմն ամբողջ գավառներով ու նույնիսկ երկրամասերով քաղկեդոնականություն էին ընդունում […]

Կարդալ մնացածը »

Ռուբեն Մեհրաբյանը. Վրաստանն ու Հայաստանը մեծ անելիք ունեն հարաբերությունները որակապես ավելի բարձր՝ ռազմավարական աստիճանի հասցնելու համար

Հունիս 25, 2017

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ: Մեր հյուրն է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլշրջաններում և տարածաշրջանում ընդհանրապես թուրքական գործոնի աճի վերաբերյալ. – Մամուլում վերջին […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի երեխաները Հանքավանի գեղատեսիլ ճամբարներում

Հունիս 24, 2017

Արդեն 4-րդ տարին է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության համատեղ ջանքերով տարածաշրջանի երեխաներն իրենց ամառային հանգիստն անցկացնում են ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի գեղատեսիլ ճամբարներում։ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի համար նախատեսված հերթափոխը այս տարի մեկնարկեց հունիսի 19-ին և թվով 100 երեխաներ Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Ծալկայի տարածաշրջաններից և Դամալայից, Ախալքալաքի և հարակից […]

Կարդալ մնացածը »

ՋԱՀ-ի հերթական աշխատանքային այցը գ. Կարծախ

Հունիս 24, 2017

Հունիսի 21-ին աշխատանքային այցով Ախալքալաքի շրջանի գյուղ Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Մութաֆյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և գործադիր տնօրենի տեղակալ Սամվել  Մկոյանը: Այցի ընթացքում տեղի ունեցավ աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի թանգարանային իրերի հավաքագրման հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստ: Քննարկվեցին տուն-թանգարանում կատարված աշխատանքները, մասնավորապես հավաքագրված թանգարանային […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի լրահոս »

Ջավախքի օրացույց

Jan
1
Երկ
2018
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Շաբ
2018
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Երք
2018
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Շաբ
2018
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երկ
2018
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երք
2019
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Կիր
2019
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Չոր
2019
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Կիր
2019
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երք
2019
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]

Պիտակներ