• Հայերեն
  • English
  • Русский
  • ქართული
Ջավախք Մեդիա / Հայերեն մայր տարբերակ

Օգոստոս 16, 2017

Իրակլի Կոբախիձեն Ախալցխայում խոսեց սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին

Մայիս 10, 2017

Ախալցխայում եւս սահմանադրական փոփոխությունները քննարկման փուլում են:  Այսօր այդ առիթով բնակչությունը հավաքվել էր Մեսխեթի պետական թատրոնի դահլիճում, որտեղ էր գտնվում նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Հանդիպմանը մասնակցում էին՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն  եւ շրջանի մունիցիպալիտետների ղեկավար անձինք, ինչպես նաեւ այլ պետական պաշտոնյաներ: Մասնակիցների շարքում էին կուսակցությունների անդամներ եւ հասարակ քաղաքացիներ:

Հանդիպման ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան արտահայտել իրենց կարծիքը:

Հարկ է նշել, որ չնայած դրան հանդիպմանը հրավիրված չէին Ախալցխայի հայկական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, որոնք մշտապես բարձրաձայնում են շրջանի հայությանը հուզող հարցեր:

Ախալցխա-Ադիգենի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեյի խոսքերով, քննարկմանը բնակչությունը հրավիրված էր ամբողջ Սամցխե-Ջավախքի շրջանից: Գիորգի Կոպաձեի ասածով, ինչքան մարդ կարողացավ ընդունել դահլիճը, այդքան մարդ էլ մասնակցեց տվյալ հանդիպմանը: Հանդիպմանը չիր մասնակցում Վրաստանի նախագահը, որը օրեր առաջ նմանատիպ հանդիպում էր կազմակերպել Ախալցխայում եւ որին ներկա էին նաեւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք  հնարավորություն էին ունեցել նախագահի առջեւ բարձրաձայնել մի շարք հարցեր:

Թատրոնի շենքում սահմանադրական նախագծի քննարկումը զերծ չմնաց աղմուկից: «Միացյալ Ժողովրդավարական շարժում» կուսակցության անդամներին թույլ չտվեցին, որ նրանք կարողանան հարցեր տալ խորհրդարանի նախագահին: Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Մամուկա Աչբաին տվյալ հանդիպման ժամանակ անվանեց սադրիչ: Մամուկա Աչբային խոսափողին չթողեցին մոտենալու երբ հայտնի դարձավ, որ հանրային պաշտոնյաները հանդիպմանը ներկա են գտնվում աշխատանքային ժամերի ընթացքում:

Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ Իրակլի Կոբախիձեն խոսեց Վրաստանի նախագահի կարգավիճակի, իրավունքների և պարտականությունների մասին: Նրա խոսքերով նախագահը  երկրի գլխավոր հրամանատարն է և այդպես կլինի նաեւ նոր սահմանադրության օրոք:

Ախալցխայից հետո նմանատիպ հանդիպում է կայանալու նաեւ Գորի քաղաքում:

Akhaltskha.Net

http://javakhkmedia.com/?p=8768 » Սա կարճացված հղում է:

Ջավախքի լրահոս

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը մեկ տարվա ընթացքում օգնել է 189 անապահով ընտանիքի

Օգոստոս 14, 2017

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ մեկ տարի է, ինչ Աստծո օրհնությամբ և նախախնամությամբ տրամադրում է սոցիալական օգնություն շրջանի անապահով ընտանիքներին։ Մեկ տարվա ընթացքում Տեսչությունն օգնել է շուրջ 189 ընտանիքների։ Այդ ընտանիքներին որպես օգնություն տրամադրվել է սննդամթերք, բժշկության համար դրամական աջակցություն, ուսման վարձ, տան վարձ, տակդիրներ։ Յուրաքանչյուր օգնություն տրամադրվում է Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա […]

Կարդալ մնացածը »

Գոչա Գվառամաձե. Տեղի իշխանությունը ընդհանրապես կորցրել է հաղորդակցությունը իր ժողովրդի հետ

Օգոստոս 13, 2017

4 օր առաջ Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի բնակիչները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի մոտ բողոքի ցույց անցկացրեցին: Ցույցի պատճառ էր հանդիսացել գյուղում երկու ամիս առաջ տեղի ունեցած ողբերգությունը, որը մինչ հիմա չէ բացահայտվել: Այս թեմայի շուրջ Akhaltskha.net-ը զրուցեց Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր և Հայաստանում Վրաստանի արտակարգ դեսպանորդ Գոչա Գվառամաձեի հետ: Պարոն Գվառամաձե, դուք տարիներ շարունակ եղել եք Ծղալթբիլա գյուղի բնակիչների բարեկամը […]

Կարդալ մնացածը »

«Առավոտ լուսոն» բացեց դռները

Օգոստոս 13, 2017

Օգոստոսի 10-ին Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնում բացվեց 10-օրյա տևողությամբ «Առավոտ լուսո» ճամբարը: Այն հովանավորում է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդությունը և ծնողների մի խումբ՝ որոնք աջակցություն են ցուցաբերում սննդի հարցում: Մանուկների թիվը հասնում է 40-ի: Նրանք սովորում են աղոթքներ, երգեր ու պարեր, արտասանում են, հմտանում բանավոր խոսքի և մանկական խաղերի մեջ: Ճամբարի խմբավարները անում են […]

Կարդալ մնացածը »

«Ջավախքի ճամբար» նախագիծը կրկին Հայրենի Ջավախքում է

Օգոստոս 11, 2017

Ջավախքում արդեն 6-րդ տարին է ՎՀՕՄ-ը կազմակերպում է «Ջավախքի ճամբար» ծրագիրը,որն անցկացնում են ԱՄՆ Արևելյան և Արևմտյան ափերից ժամանած երիտասարդ խմբապետերը տեղի երիտասարդների հետ միասին: ՎՀՕՄ-ի Ջավախքի ճամբար ծրագիրը այս տարի մեկնարկեց հուլիսի 31-ին, ճամբարի սկիզբը դրվեց Ծալկայի և Նինոծմինդայի շրջաններում: Հնգօրյա ճամբարները իրականացվեցին Ծալկայի Դարագյուղի հանրային դպրոցում և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում: Ճամբարն իրականացնում են […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի լրահոս »

Ջավախքի օրացույց

Jan
1
Երկ
2018
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Շաբ
2018
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Երք
2018
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Շաբ
2018
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երկ
2018
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երք
2019
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Կիր
2019
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Չոր

Պիտակներ