• Հայերեն
  • English
  • Русский
  • ქართული
Ջավախք Մեդիա / Հայերեն մայր տարբերակ

Հուլիս 26, 2017

Ախալքալաքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության ճանաչման թեման չի քննարկվել

Ապրիլ 14, 2017

Արդեն տեղեկացրել ենք, որ  Ախալքալաքի շրջանային ժողովի արտահերթ նիստը, որը պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պատճառով չի կայանա:Ախալքալաքի շրջանային ժողովը կազմված է 37 անդամներից, որոնցից 32-ը ազգությամբ հայ են: Շրջանային ժողովի նիստի կայացման եւ որեւէ հարց օրակարգում ներառելու համար  անհրաժեշտ է Ժողովի 1/3-րդ-ի կամ` 13 պատգամավորի մասնակցություն:

Ախալքալաքի քաղաքային ժողովի պատգամավորներին  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկ է արել «Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը»: Կազմակերպության անդամներից Նորիկ Կարապետյանը «Ալիքի» հետ զրույցում ասաց, որ պատգամավորների վրա ճնշում է գործադրվել:

«Շրջանային ժողովի նախագահը իր կազմով` տեղակալի հետ ճնշումներ գործադրեց պատգամավորների վրա, ինչի հետևանքով 13 պատգամավորից 3-ը` Պարգև Յուրդանյանը, Արմեն Բոլոթյանը և Գրիգոր Ծորմուտյանը հրաժարվեցին: Որոշ պատգամավորներ էլ ասում են` դա մեզ պետք չէ, ճիշտ ժամանակ չէ, սա ինչ-որ խաղ է և այլն»:

Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի խոսքերով, ստորագրությունը չեղարկած պատգամավորները ծանոթ չեն եղել հայտարարության տեքստին: Ինքը` Մովսիսյանը չի ստորագրել հայտարարության տակ, քանի որ ինչպես նշում է.  «երբ որ դիմումը ուղղված է շրջանային ժողովի նախագահին, նա չի ստորագրում»:

Մեզ հետ զրույցում Մովսիսյանը ասաց, որ սա համայն հայության խնդիրն է, միայն շրջանային ժողովի խնդիրը չէ և այս հարցով պետք է զբաղվի ողջ հայ համայնքը:

Ստորագրությունը չեղարկած պատգամավորներից մեկը` Գրիգոր Ծորմուտյանը մեկնաբանելով տեղի ունեցածը ասաց. «Ես որպես հայ, ստորագրել եմ, սակայն տեսնելով, որ գործընթացում շարունակություն չկա, ընդհանուր որոշում չկա, մտածելով նաև, որ այն առաջ չի գնա, ճիշտ համարեցի առայժմ հետ վերցնել ստորագրությունս` մինչև ընդհանուր ժողովի նոր եզրահանգում»:

Աղբյուրէ Aliq.ge

 Նկարները Akhaltskha.net-ի

http://javakhkmedia.com/?p=8636 » Սա կարճացված հղում է:

Ջավախքի լրահոս

Համահայկական ուսանողական ռազմական բանակումին մասնակցեցին նաև ջավախքցի ուսանողները

Հուլիս 24, 2017

7 օր շարունակ՝ հուլիսի 12-18-ը, Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում համախմբվել էին ՀՀ տարբեր բուհերի, ինչպես նաև Ջավախքի և Արցախի ուսանողները՝ մասնակցելու արդեն չորրորդ անգամ կազմակերպվող Համահայկական ուսանողական ռազմական բանակումին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 9-ը պաշտպանական շրջանները խորհրդանշող ջոկատների միջև մրցակցային սկզբունքով անցկացվեցին ռազմագիտական գործնական պարապմունքներ՝ կրակային, մարտավարական, ֆիզիկական, ինչպես նաև ինտելեկտուալ, մարզական, մշակութային […]

Կարդալ մնացածը »

Արևմտահայության թվաքանակի և Արևմտյան Հայաստանի բնակչության էթնիկական կազմի հարցերը

Հուլիս 22, 2017

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի և Արևմտյան Հայաստանի բնակչության էթնիկական կազմի հարցերը XIX դարի 90-ական թթ. կեսերին Հայկական հարցի սրման ժամանակաշրջանում» հոդվածում («Ցեղասպանագիտական հանդես», 4 (2), Երևան, 2016, էջ 7-42) ուսումնասիրության են ենթարկվում 1890-ական թթ. կեսերին մերձավորարևելյան ճգնաժամի և Հայկական հարցի շուրջ ծավալված գործընթացների համատեքստում օսմանյան իշխանությունների, Մեծ Բրիտանիայի, […]

Կարդալ մնացածը »

Բաքու-Թբիլիսի-Կարսը բախվեց հայկական խնդրի՞

Հուլիս 21, 2017

Թուրքիայի տարածքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հատվածը նախատեսվում է ավարտել 2017 թվականի վերջին, հայտարարել է Թուրքիայի մաքսային եւ առեւտրի նախարար Բյուլենտ Թյուֆենկջին Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը: Նրա խոսքով, նախկինում կային որոշակի խնդիրներ նախագիծն իրականացնելու հարցում, բայց դրանք արդեն վերացված են, եւ աշխատանքները ընթանում են արագացված ռեժիմով: Ինչպես ավելացրել է թուրք նախարարը՝ շինարարությունն ավարտված է 85 տոկոսով: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու […]

Կարդալ մնացածը »

Մոխե գյուղում մեկնարկեց մզկիթի շինարարությունը

Հուլիս 21, 2017

Ադիգենի մրջանի Մոխե գյուղում մեկնարկեց մզկիթի շինարարությունը, որը ղեկավարվում է մուֆտիի գլխավորությամբ:  Մեկ շաբաթ առաջ  Օթառ Միքելաձեի բակում ավարտվեց մզկիթի հիմքի պատրաստությունը: «Էքսկավատորի  խնդիր ունեինք, դրա համար էլ մի քանի օր դադարեցրինք աշխատանքները: Կբերեն շինարարական նյութերը և կշարունակենք աշխատանքը»,-ասում է Օթառ Միքելաձեն: Արևելյան Վրաստանի Մուֆտի Բեգլար Քամաշիձեյի խոսքերով շինարարությունը իր վրա վերցրել է մուֆտիների վարչությունը […]

Կարդալ մնացածը »

Ջավախքի լրահոս »

Ջավախքի օրացույց

Jan
1
Երկ
2018
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Շաբ
2018
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Երք
2018
all-day Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Apr 24 all-day
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։ Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո,[...]
May
26
Շաբ
2018
all-day Վրաստանի անկախության տոնը
Վրաստանի անկախության տոնը
May 26 all-day
Վրաստանի անկախության տոնը
Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: 1918 թ. մայիսի 26-ին Վրաց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Վրացական Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում: Երկրի ղեկավարությունը հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում[...]
May
28
Երկ
2018
all-day Հայաստանի Առաջին Հանրապետության ...
Հայաստանի Առաջին Հանրապետության ...
May 28 all-day
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2,[...]
Jan
1
Երք
2019
all-day Ամանոր
Ամանոր
Jan 1 all-day
Ամանոր
Շնորհավոր ձեր նոր տարին, տղաք ջան: Թող գալիք տարին հաջողություն եւ երջանկություն բերի բոլորիս: Բոլորիդ մաղթում ենք տոնական հիանալի օրեր եւ նոր ձեռքբերումներ նոր տարում:
Jan
6
Կիր
2019
all-day Սուրբ Ծնունդ
Սուրբ Ծնունդ
Jan 6 all-day
Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ,[...]
Apr
24
Չոր

Պիտակներ